Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջ կին

Ինչպե՞ս են ազդում կնոջ հորմոններն ուղեղի վրա. urolog.am

Ինչպե՞ս են ազդում կնոջ հորմոններն ուղեղի վրա. urolog.am

Շատ է խոսվում կնոջ և տղամարդու ուղեղի տարբերության մասին: Իրականում այդ տարբերությունը կարող է նշանակություն ունենալ առողջության համար: Օրինակ, կանայք ավելի շատ են ունենում տագնապ, դեպրեսիա, գլխացավեր, միգրեն, քան` տղամարդիկ: Վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ կանայք ավելի հաճախ են տառապում Ալցհեյմերի հիվանդությամբ (դեմենցիայի բերող նյարդաքայքայիչ հիվանդություն), քան` տղամրդիկ։ Կարծիք կա նաև, որ դաշտանադադարը առանցքային դեր է խաղում կնոջ ուղեղի ծերացման գործընթացում։

Մարդու ուղեղը մշտական փոխազդեցության մեջ է մնացած օրգանների հետ և այդ փոխազդեցությունն իրականացվում են հորմոնների միջոցով: Քանի որ տղամարդու և կնոջ հորմոններն ունեն տարբեր մակարդակներ (տղամարդկանց մոտ գերակշռում է տեստոստերոնը, իսկ կանանց մոտ՝ էստրոգենը), և այդ հորմոններն ունեն տարբեր երկարակեցություն (տղամարդկանց տեստոստերոնը չի սպառվում մինչև կյանքի վերջ, մինչդեռ կանանց էստրոգենների անկումն ավելի ակներև է միջին տարիքում ՝ դաշտանադադարի ընթացքում)։ Հետևաբար, կանանց մենոպաուզայի ախտանշանները (կարմրատակումներ, գիշերային քրտնարտադրություն, անքնություն, հիշողության կորուստ, դեպրեսիա, անհանգստություն և այլն) ասոցացվում են ուղեղի գործառույթների խանգարման հետ, իսկ վերջինս պայմանավորված է ձվարանների նեյրոէնդոկրին դիսֆունկցիայով: Այսպիսով, ձվարանների առողջությունը կապված է ուղեղի առողջության հետ և հակառակը:

Ակներև է, որ էստրոգենները խթանում են ո՛չ միայն կնոջ վերարտադրողական ֆունկցիան, այլ նաև ուղեղի աշխատանքը: Մասնավորապես, էստրոգենը կամ էստրադիոլն առանցքային դեր ունեն ուղեղի էներգիայի արտադրության համար: Բջջային մակարդակում էստրոգենը դրդում է նեյրոններին այրել գլյուկոզա ՝ էներգիա ստանալու համար: Հետևաբար այս հորոմոնի մակարդակից է կախված ուղեղի աշխատանքն ու նրա ծերացման գործընթացը։ Միջին տարիքի տղամարդը, սովորաբար, ունենում է ուղեղի էներգիայի բարձր մակարդակ` համեմատած միջին տարիքի կնոջ հետ։ Այս վիճակի պատճառը հորմոնային խանգարումն է։ Կանանց մոտ էստրոգենային անբավարարության հետևանքով խանգարվում է ուղեղի տարբեր հատվածների ակտիվացումը , և, արդյունքում, տուժում է մարմնի ջերմակարգավորումը, քունը, հիշողությունը, տրամադրությունը ևայլն։

Հետևաբար, ինչպե՞ս պաշտպանել ուղեղը վերոնշյալ խնդիրներից: Հորմոնների փոխլրացումն, իրականում, կարող է օգնել, բայց, միաժամանակ, կան հակացուցումներ։ Ամեն դեպքում, պետք է օժանդակել հորմոնների պահպանմանը։

Անորակ սնունդը, քրոնիկ սթրեսը, նստակյաց կյանքը և այլ վնասակար սովորությունները կարող են բացասական ազդել կանանց հորմոնների և ընդհանուր  առողջոթյան վրա։ Հետևաբար, պետք է հիշել, որ կանանց ուղեղի առողջությունն ու մի շարք հիվանդությունների կանխարգելումը կախված է հորմոններից։

Սկզբնաղբյուր. urolog.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ